‘Պուտինը դեմ չէ Տիմոշենկոյի այցին Մոսկվա’

823

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսաստանյան կողմը դեմ չէ, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն այցելի Մոսկվա: Պուտինը նշել է, թե ինքը չգիտի՝ «ինչ կարգավիճակով» է այցելելու Տիմոշենկոն, սակայն մտադիր չէ խոչընդոտել նրա այցը Ռուսաստան:

«Ես էլ, որպես Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ, աշխատել եմ Տիմոշենկոյի հետ, գնացել եմ նրա մոտ, նա է եկել Ռուսաստան… տարբեր իրավիճակներ են եղել՝ կապված երկրների տնտեսությունների ղեկավարման համատեղ գործունեության հետ»,- հիշել է Պուտինը: Նա խոստովանել է, որ Տիմոշենկոյի հետ համագործակցության ընթացքում եղել են և՛ վեճեր, և՛ պայմանավորվածություններ, սակայն «ընդհանուր առմամբ՝ դա կառուցողական համագործակցություն է եղել», փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը Յանուկովիչին համեմատել է նացիստների դրածոյի հետ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը տարակուսած է Պուտինի խորհրդականի հայտարարությունից’