‘Պուտինը դրվատել է Բաքվի իշխանություններին ռուսերենի տարածումը խթանելու համար’

977

Աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւն առանձնազրույց են ունեցել Բաքվում: ՌԴ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, զրույցի հիմնական թեման եղել է հումանիտար ոլորտում փոխգործակցության հեռանկարները:

Առանձնազրույցից հետո Պուտինին եւ Ալիեւին միացել են պատվիրակությունների անդամները: Քննարկվել են առեւտրա-տնտեսական հարաբերությունների եւ վառելիքա-էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման ուղիները: Բանակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգհային եւ տարածաշրջանային օրակարգերով:

Ռուսաստանյան NTV-ի փոխանցմամբ, մասնավորապես, Վլադիմիր Պուտինը գովեստի խոսքեր է ասել Ադրբեջանի իշխանությունների հասցեին, որոնք խթանում են ռուսաց լեզվի տարածումն այդ երկրում:

Իլհամ Ալիեւն իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան եւ Բաքուն բոլոր հարցերում միանման կարծիք ունեն:

 

Նախորդ հոդվածը‘«Խաչիկյանի գործով» եւս մեկ դրվագով մեղադրական եզրակացությունը հաստատվել է’
Հաջորդ հոդվածը‘Ինչու է ժպտում ԱՄՆ դեսպանը Սաակաշվիլիի ելույթի ժամանակ’