‘Պուտինը Զելենսկուն չի շնորհավորի պաշտոնակալության առիթով’

1136

Ռուսաստանի նախագահը չի շնորհավորի Ուկրաինայի նախագահին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Վլադիմիր Պուտինը պատրաստ է շնորհավորել Վլադիմիր Զելենսկուն՝ Դոնբասում իրավիճակի կարգավորման դեպքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինը նախագահ Զելենսկուն կշնորհավորի Ուկրաինայի հարավ-արևելքում ներքին հակամարտության կարգավորման հարցում առաջին հաջողությունների դեպքում, ինչպես նաև՝ ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման առաջին հաջողությունների դեպքում: Ինչ վերաբերում է Ղրիմի պատկանելությանը, ապա այդտեղ, ինչպես բազմիցս ասել ենք, նման հարց գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ, դա Ռուսաստանի Դաշնության շրջաններից մեկն է: Ինչ վերաբերում է Ուկրաինայի հարավ-արևելքին, Դոնբասին, ապա, կրկին, դա ներուկրաինական խնդիր է, որը կարող է և պետք է լուծի Ուկրաինայի նախագահը՝ հիմնվելով, նախևառաջ, Մինսկի պայմանավորվածություններում շարադրված հստակ պլանի վրա»:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Թրամփ. Պատերազմը կդառնա Իրանի վախճանը’
Հաջորդ հոդվածը‘Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ’