‘Պուտինը Լենինի դամբարանը համեմատել է քրիստոնեական սրբավայրերի հետ ‘

972

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը չի համաձայնել այն պնդումների հետ, թե Մոսկվայի կենտրոնում Լենինի դամբարանի գոյությունը հակասում է Ռուսաստանի պատմական եւ կրոնական ավանդույթներին:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, համախոհների հետ հանդիպմանը Պուտինն ասել է, որ հասարակության մեջ ագրեսիվ տրամադրությունների աճի պատճառը կապ ունի ավանդական բարոյական արժեքների կորստյան հետ:

«Խորհրդային Միության անկումից հետո մենք փոխարենը ոչ մի նոր արժեք ձեռք չբերեցինք: Նույնիսկ կոմունիստական գաղափարախոսությունն է դուրս եկել կրոնի պոստուլատներից, նույնիսկ՝ կոմունիզմը կառուցողների բարոյական կոդեքսը: Ասում են, որ Լենինի դամբարանը չի համապատասխանում ավանդույթներին: Ինչու՞: Նայեք Կիեւյան-Պեչորական մենաստանի եւ այլ վայրերի մասունքներին: Դուք կարող եք դրանք տեսնել: Իհարկե, մենք պետք է վերադառնանք մեր արմատներին, բայց անշուշտ, համապատասխան չափով», — ասել է ՌԴ նախագահը:

 

Նախորդ հոդվածը‘Հերթական «բարի լուրը»՝ 2013-ի փետրվարին ընտրողները 2012-ի մայիսի համեմատ ավելանալու են ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինացի պատգամավորը վրացիներին ու ադրբեջանցիներին երկրի «չաչորակ ուռուցք» է համարել ‘