‘Պուտինը լուծարել է РИА Новости-ն’

972

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, լուծարվել է ռուսական ամենախոշոր ինֆորմացիոն գործակալություններից մեկը` РИА Новости-ն:

BBC-ի փոխանցմամբ, РИА Новости-ի փոխարեն ստեղծվելու է նոր գործակալություն` «Ռուսաստանն այսօր», որի գործունեության հիմնական ուղղությունը պետք է լինի արտերկրում լուսաբանել Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Նոր գործակալության ղեկավար է նշանակվել Դմիտրի Կիսիլյովը:

РИА Новости-ի ողջ գույքը փոխանցվելու է նոր գործակալությանը, որը նոր հրամանագրով կոչվելու է միջազգային:

РИА Новости-ի հետ մեկտեղ լուծարվել է նաեւ «Ռուսաստանի ձայնը» ռադիոկայանը: Լուծարման եւ նոր գործակալության հիմնման ողջ գործընթացը նախատեսվում է իրականացնել մեկ ամսվա ընթացքում:  

 

 

Նախորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը բացվել է’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա. Կիրակնօրյա ցույցերի «զոհ» է դարձել Լենինի արձանը’