‘Պուտինը խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների թվում է’

806

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտարարել է Նոբելյան ինստիտուտի տնօրեն Գեյր Լունդեստադը, փոխանցում է ИТАР-ТАСС—ը:

Այս տարի մրցանակին հավակնում են ռեկորդային թվով մարդիկ. ցուցակում հայտնվել են 278 քաղաքական, հասարակական գործիչներ եւ կազմակերպություններ, այդ թվում` Էդուարդ Սնոուդենը եւ Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոս պապը: Նոբելյան կոմիտեն դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի կեսերին: Նախորդ տարվա սեպտեմբերին Ռուսաստանի առաջնորդին մրցանակի հավակնորդների թվում է ներառել Հոգեւոր միասնության եւ համագործակցության միջազգային ակադեմիան: Նոբելյան կոմիտեին ուղղված դիմումի տակ ստորագրել է մասնավորապես, Իոսիֆ Կոբզոնը: Ակադեմիայի նախագահ Գեորգի Տրապեզնիկովը, բացատրելով ակադեմիկոսների ընտրությունը, նշել է Պուտինի «խաղաղարար դերը» Բեսլանում եւ Հարավային Օսիայում:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ ռազմական դիտորդներին թույլ չեն տալիս մտնել Ղրիմ ‘
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղը. Մեկնարկային կազմը’