‘Պուտինը խաղաղության Նոբելյան մրցանակ է ուզում’

853

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուզում են ներկայացնել խաղաղության Նոբելյան մրցանակի: ԶԼՄ-ները հայտնում են, թե իբր Նոբելյան կոմիտեն նամակ է ստացել՝ մրցանակի թեկնածուների շարքում Ռուսաստանի նախագահի անունն ընդգրկելու առաջարկով: Կոմիտեն հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը, քանի որ չի կարող հայտնել թեկածուների անունները: Մրցանակի դափնեկիրները հայտնի կդառնան այս տարվա հոկտեմբերի 11-ին: Բացի այդ,  եթե Պուտինն ինքը չհաստատի լուրը, ապա միայն 50 տարի անց կարելի է ստույգ իմանալ՝ արդյո՞ք նրա թեկնածությունն իսկապես առաջադրվել է, թե ոչ, փոխանցում է MIGnews.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եղանակը Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Մանուել Վուչետիչը՝ Մեքսիկայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ’