Պուտինը Կիմ Չեն Ինին շնորհավորել է Կորեայի ազատագրման տարեդարձի կապակցությամբ

293

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին շնորհավորական հեռագիր է ուղարկել Կորեայի ազատագրման 77-ամյակի կապակցությամբ, որը նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի կապիտուլյացիայի նույն օրը։

Իր ուղերձում Պուտինը ընդգծել է, որ բարեկամության և համագործակցության փառավոր ավանդույթները, որոնք կոփվել են ծանր տարիներին, Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև  բարիդրացիական հարաբերությունների զարգացման հիմքն են։

Հեռագրում  ՌԴ նախագահը նաև առողջություն և բարգավաճում է մաղթել Կիմ Չեն Ինին և ԿԺԳԴ բոլոր բնակիչներին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉԺՀ ԱԳՆ․ Աշխարհը պետք է պահպանի շփումները Աֆղանստանի կառավարության հետ
Հաջորդ հոդվածըՀարձակում Սալման Ռուշդիի վրա․ Արհեստական շնչառության սարքն անջատվել է, նա սկսել է խոսել