Պուտինը կհամատեղի «ուղիղ գիծը»` քաղաքացիների և մամուլի ասուլիսը՝ լրագրողների հետ

129

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր «ուղիղ գիծ» կանցկացնի քաղաքացիների հետ և մեծ մամուլի ասուլիս՝ լրագրողների հետ։ «Տարվա ամփոփում» անունն ստացած համատեղ միջոցառման մեկնարկը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 12։00-ին։

Ուղիղ գիծ և մամուլի ասուլիս անցկացնելու ծրագրերի մասին հայտարարվել էր դեռ նոյեմբերի 30-ին, սակայն հիմա միջոցառումն անցկացվելու է Պուտինի հայտարարության ֆոնին այն մասին, որ նա մտադիր է առաջադրվել 2024 թ․ նախագահական ընտրություններում։

Համատեղ ձևաչափով նման միջոցառում անցկացվել է միայն մեկ անգամ՝ 2020 թ․, երբ դրանք առանձին-առանձին կազմակերպելուն խանգարում էր կորոնավիրուսի համավարակը։ Այն ժամանակ միջոցառումը տևել է 4 ժամ 30 րոպե, պետության ղեկավարը պատասխանել է քաղաքացիների և լրագրողների ավելի քան 50 հարցերի։

Այսօր Պուտինի հետ հարցազրույցը կվարեն պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Առաջին ալիքի հաղորդավար Եկատերինա Բերեզովսկայան և «Россия-1»-ի լրագրող Պավել Զարուբինը։ 

Նախորդ հոդվածըՀռիփսիմե Խուրշուդյանը՝ Դոհայի Գրան պրիի հաղթող, Տաթև Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածըՄիրոշնիկ․ Ուկրաինայի՝ ԵՄ մտնելու հեռանկարը ցնորք է