Պուտինը կոչ է արել խնդիրները կարգավորել՝ հարգելով ուրիշի ինքնիշխանությունը

429

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովում ելույթի ժամանակ շեշտել է, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում խնդիրները պետք է կարգավորվեն միջազգային-իրավական հիմքով,  հարգանք դրսևորելով տարածքի պետությունների ինքնիշխանության նկատմամբ։

Պուտինը նաև համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի և արաբական երկրների միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդումը բխում է ընդհանուր շահերից և նպաստում է մոլորակում խաղաղության և կայունության հաստատմանը։

Արաբական պետությունների լիգայի երկօրյա գագաթնաժողովը, որը կազմակերպիչներն արդեն հասցրել են անվանել «միավորող», երեք տարվա դադարից հետո մեկնարկել է երեքշաբթի օրը Ալժիրում։

Բարձր մակարդակի միջարաբական վերջին հանդիպումը, որը սովորաբար անցկացվում է ամեն տարի, կայացել էր 2019 թ․ Թունիսում։ Այնուհետև կորոնավիրուսի համավարակը մի քանի տարի խանգարեց գագաթնաժողովի անցկացմանը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍեուլում հայտնել են, թե որտեղ է ընկել հյուսիսկորեական հրթիռը
Հաջորդ հոդվածըՔլինթոնը որոշել է դատարանի միջոցով փոխհատուցում ստանալ Թրամփից