Պուտինը համաձայնել է հատուկ կարգավիճակ տալ ՀՌԳ-ի ընթացքում վիրավորված երեխաներին

250

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ընթացքում վիրավորված երեխաների համար հատուկ կարգավիճակ սահմանելու առաջարկը։ Այժմ ընթանում են նման երեխաներին հայտնաբերելու և արտոնություններ սահմանելու մշակման աշխատանքները, հաղորդել է ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների լիազոր ներկայացուցիչ Մարիա Լվովա-Բելովան։

«Նախագահը պաշտպանել է այդ առաջարկը, հիմա այն քննարկվում է մասնագիտական գերատեսչություններում։ Շատ շուտով, հուսով եմ, կլինի կառավարության որոշումը նման երեխաներին հայտնաբերելու մեխանիզմների և բոլոր արտոնություններն ու նպաստները հանձնելու վերաբերյալ»,- ասել է նա։

Լվովա-Բելովայի հաշվարկներով՝ նման երեխաների թիվը հասնում է հազարի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովա․ Կիևին աղքատացված ուրանով արկեր փոխանցելու՝ Բրիտանիայի ծրագրերը սադրանք են
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ