Պուտինը ՀԱՊԿ երկրներին համախմբման կոչ է անում

475

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է համակարգել ՀԱՊԿ երկրների ջանքերը և համախմբվել՝ Աֆղանստանում իրավիճակի կապակցությամբ անվտանգությունն ապահովելու համար։

ՀԱՊԿ գագաթնաժողովում, որին Պուտինը մասնակցում է տեսակապով, քանի որ ինքնամեկուսացման մեջ է, նա նշել է, որ «մեղմ ասած՝ Աֆղանստանից ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զորքերի հապշտապ դուրսբերումից  և թալիբների՝ իշխանության գալուց հետո» ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովում առաջնորդները կարծիքներ են փոխանակել այն սպառնալիքների վերաբերյալ, որոնք կապված են այդ երկրում իրավիճակի կտրուկ փոփոխության հետ։

«Բոլորն այն ժամանակ համաձայն էին, որ ներկա պայմաններում, ավելի, քան երբևէ, անհրաժեշտ է ՀԱՊԿ երկրների միջև սերտ համագործակցությունը,- ասել է Պուտինը։-Ինչպես արդեն նշվեց, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում և անդամ պետությունների արտաքին սահմաններում իրավիճակը ոչ միայն կայուն չէ, այլև իսկապես սուր մարտահրավերներ է պարունակում մեր երկրների անվտանգության տեսակետից»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Այն տղան՝ ներքևում»․ Բայդենը մոռացել է Ավստրալիայի վարչապետի անունը
Հաջորդ հոդվածըԱյսուհետ Ամանորին ոչ աշխատանքային oրեր կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը