Պուտինը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով

641

Այս շաբաթ Դուշանբեում Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված երկկողմ հանդիպումները կհետաձգվեն մինչև հաջորդ պատեհ առիթը, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսանկ Դմիտրի Պեսկովը։

Այս շաբաթ Դուշանբեում տեղի կունենան ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի  նստաշրջանը, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստը և ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների համատեղ նիստը։

Երեքշաբթի հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահը այդ միջոցառումներին կմասնակցի տեսակոնֆերանսի ռեժիմով։

Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, երեքշաբթի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահն ասել է, թե քանի որ իր շրջապատում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են արձանագրվել, ինքը պետք է ինքնամեկուսացման ռեժիմ պահպանի։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎարանդայից հայտնաբերվել է ևս 1 աճյուն
Հաջորդ հոդվածըՊարզվում են պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները