‘Պուտինը հաստատել է Պամֆիլովայի թեկնածությունը նոր օմբուդսմենի պաշտոնում’

790

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Էլլա Պամֆիլովայի թեկանծությունը՝ Վլադիմիր Լուկինի փոխարեն, որի լիազորություններն ավարտվում են այս տարվա փետրվարին:

Պամֆիլովայի թեկնածությունը պաշտպանել են բոլոր իրավապաշտպանները, մասնավորապես՝ «Քաղաքացիական համագործակցություն» կոմիտեի նախագահ Սվետլանա Գաննուշկինան նրան անվանել է ոչ թե թիվ մեկ, այլ բացառիկ թեկնածու, միևնույն ժամանակ առաջարկելով մտածել օրենսդրության փոփոխության և մարդու իրավունքների պաշտպանին օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտելու մասին:

2000 թ. Էլլա Պամֆիլովան դարձավ Ռուսաստանի նախագահի պաշտոնում առաջադրված առաջին կին թեկնածուն: 2000 թ. ապրիլից նա ընդգրկվել է Հյուսիսային Կովկասում մարդու իրավունքների խախտումների և մարդու իրավունքների պաշտպանության հետաքննությամբ զբաղվող անկախ հանձնախմբի մեջ, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Միխայիլ Գորբաչովը կոչ է արել բանկացություններ նախաձեռնել ուկրաինական ճգնաժամը լուծելու համար’
Հաջորդ հոդվածը‘Մեդվեդև.Դոկու Ումարովը ողջ է, քանի դեռ հակառակը չի ապացուցվել’