‘Պուտինը հոդվածով է հանդես եկել New York Times-ում’

1037

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը New York Times-ում հանդես է եկել հոդվածով, որում, անդրադառնալով սիրիական ճգնաժամին, նշել է. «Սիրիային ԱՄՆ-ի հնարավոր հարվածը կհանգեցնի ավելի մեծ զոհերի և հակամարտության սրման, որը կարող է տարածվել Սիրիայի սահմաններից դուրս»:

Պուտինը նշել է, որ Սիրիայում թունավոր գազերի կիրառումը կասկածներ չի հարուցում, բայց կան հիմքեր՝ ենթադրելու, որ դրանք կիրառել են սիրիական ապստամբները՝ արևմտյան երկրների ներխուժումը Սիրիա սադրելու նպատակով:

Իր հոդվածում Պուտինը նաև ողջունել է ԱՄՆ-ի նախագահի պատրաստկամությունը՝  գտնելու սիրիական ճգնաժամի լուծման խաղաղ միջոցներ: Պուտինը, մասնավորապես, նշել է. «Ես ողջունում եմ նախագահի պատրաստակամությունը՝ շարունակելու Սիրիայի հարցով երկխոսությունը Ռուսաստանի հետ: Մենք պետք է գործենք համաձայնեցված, որպեսզի մնա հույսը… և մեր քննարկումները տեղափոխենք բանակցությունների հուն», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Միայնակ` բոլորի դեմ, կամ Սերժ Սարգսյանը՝ «կաղ բադիկ»’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Դուք սպասարկում եք «մարշրուտկայի շոֆեռ» ճաշակը’