Պուտինը ճանաչել է Զապորոժիեի և Խերսոնի մարզերի անկախությունը

398

Ռուսաստանը ճանաչում է Զապորոժյան և Խերսոնի մարզերի անկախությունը, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրերում, որոնք ուրբաթ օրը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

Փաստաթղթերում նշվում է, որ ՌԴ նախագահն այդ որոշումը կայացրել է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ ճանաչելով և հաստատելով  ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը, ինչն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ, հաշվի առնելով տարածաշրջանի բնակչության կամարտահայտությունը հանրաքվեների ընթացքում։

ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը Ռուսաստանը ճանաչել է ընթացիկ տարվա փետրվարին։

Ինչպես հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ուրբաթ օրը, Մոսկվայի ժամանակով ժամը 15։00, Պուտինը Կրեմլում կստորագրի ՌԴ կազմում չորս նոր տարածքներ՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Խերսոնի և Զապորոժյան մարզերն ընդգրկելու մասին պայմանագրերը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊատրուշև․ Արևմուտքը փորձում է հակամարտություն հրահրել
Հաջորդ հոդվածըԺամը 09:00-ի դրությամբ սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել