‘Պուտինը Մերկելի եւ Պորոշենկոյի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Դոնբասում ‘

1159

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոյի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել է իրավիճակը Ուկրաինայի հարավ-արեւելքում: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը:
Խոսակցության ընթացքում երկրների ղեկավարները շոշափել են Դոնբասում կրակի դադարեցման, հակամարտության մասնակիցների կողմից ծանր ռազմատեխնիկայի դուրսբերման, ինչպես նաեւ Դեբալցեվոյի ընթացիկ իրավիճակի հարցերը:
Բանակցությունները մասնակիցները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը տարբեր ձեւաչափերով՝ մինսկյան պայմանավորվածությունների պահպանումն ապահովելու համար:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսը ՄԱԿ Անվտանգություն խորհրդին կոչ է արել հավանություն տալ միջազգային միջամտությանը Լիբիա ‘
Հաջորդ հոդվածը‘Վաշինգտոնում ձնաբքի պատճառով փակվել են պետական հիմնարկները’