‘Պուտինը Յանուկովիչին ու Սարգսյանին ստիպել է ՄՄ գնալ` ԿԳԲ-ի դոսիեի օգնությամբ. ուկրաինացի պատգամավոր’

1607

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, վերջին բանակցություններին նստելով սեղանի շուրջ` ժպտալով սեղանի տակից հանել է ԿԳԲ-ի արխիվներից մի թղթապանակ և հայտարարել է. «Դե ինչ, Վիկտոր Ֆյոդորովիչ, կգնա՞ք Եվրոպա, և ամբողջ Ուկրաինան կսկսի կարդալ այս թղթապանակը, թե՞ Ուկրաինան կլինի Մաքսային միության հետ»: Եվ կատարվեց հրաշք՝ Յանուկովիչը և նրա կուսակցությունը կանգնեցրին եվրոինտեգրացիան», — այս մասին հայտարարել է ուկրաինական խորհրդարանի «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Բրինգեցը REGNUM լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Քաղաքական գործչի կարծիքով՝ նման իրավիճակում է հայտնվել նաև Սերժ Սարգսյանը, որը անսպասելի կերպով հրաժարվեց եվրաինտեգրացման վեկտորից՝ հօգուտ Մաքսային միության հետ ինտեգրացման:

«Ինչո՞ւ Պուտինի հետ հանդիպումից հետո Յանուկովիչը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը: Մի քանի ամիս առաջ նմանատիպ պատմություն կատարվեց նաև Հայաստանի ղեկավարի հետ, երբ նա հանդիպեց Պուտինի հետ և փոխեց իր դիրքորոշումը»-հայտարարել է Ալեքսանդր Բրիգինեցը:

 

Նախորդ հոդվածը‘Երեխաների միանվագ նպաստը կավելանա մինչեւ 1,5 միլիոն դրամ’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է դարձել «Լիսկայի գործով» հաջորդ դատական նիստի օրը’