Պուտինը շնորհավորել է Չեչնիայի հարյուրամյակի կապակցությամբ

301

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով շնորհավորել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին և տարածաշրջանի բոլոր բնակիչներին հանրապետության ձևավորման հարյուրամյակի կապակցությամբ, լրագրողներին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Չեչնիայի ինքնավար մարզը ձևավորվել է 1922 թ․ նոյեմբերի 30-ին, Գորսկայա Խորհրդային Սոցիալիստական Ինքանավար Հանրապետությունից։ Գրեթե նույն ժամանակ էլ Գրոզնին ստացել է ինքնուրույն քաղաքի կարգավիճակ։

«Քիչ առաջ զանգահարեց մեր թանկագին նախագահը՝ Վլադիմիր Պուտինը, գերագույն գլխավոր հրամանատարը, ասաց, որ ոչ միայն գրավոր է ուզում շնորհավորել, այլև անձամբ է ուզում շնորհավորել չեչեն ժողովրդին  խիզախության, համբերության և ճիշտ ընտրություն կատարելու համար, և այդ ընտրությունը մեր տարածաշրջանի ներկայիս բարգավաճումն է»,- Չեչնիայի պետականության հարյուրամյակին նվիրված տոնակատարության ժամանակ հայտարարել է Կադիրովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըSinquefield Cup. Լեւոն Արոնյանը խաղաց ոչ ոքի
Հաջորդ հոդվածըԿարեն Խաչանովն առաջին անգամ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում է