Պուտինը չեղարկել է «Ազովստալի» գրոհը

450

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինը աննպատակահարմար է համարել Մարիուպոլում «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա գրոհը և կարգադրել է չեղարկել այն։

«Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ մենք պետք է միշտ էլ մտածենք, բայց այս դեպքում՝ առավել ևս, մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը պահպանելու մասին։ Պետք չէ խցկվել այդ կատակոմբները և սողալ այնտեղ գետնի տակ այդ արդյունաբերական կառույցներում»,- իր որոշումը պարզաբանել է Պուտինը։

Նա նաև զենքը վայր դրած ուկրաինացի զինվորներին խոստացել է պահպանել նրանց կյանքը և պատշաճ վերաբերմունք ցուցաբերել։

Մարիուպոլի քաղաքացիական բնակչության տարհանումը դադարեցվել է։ Ըստ էության՝ քաղաքն ընկել է, սակայն ուկրաինական զորքերը հրաժարվում են հանձնվել։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՄիլիարդատերը կոչ է անում չվճարել Ռուսաստանին
Հաջորդ հոդվածը«Հանրաքվեի նմանակումը» նշանակվել է ապրիլի 27-ին