‘Պուտինը չհայտարարված այցով ժամանել է Նիկարագուա’

1172

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է իր լատինաամերիկյան շրջագայության պլանը և չհայտարարված այցով ժամանել է Նիկարագուա:

Ավելի վաղ փորձագետները ենթադրում էին, որ երկու երկրների նախագահների հանդիպումը կարող է կայանալ Հավանայում, որտեղ Պուտինը հյուրընկալվել էր նախորդ օրը:

Մանագուայի օդանավակայանում Պուտինին դիմավորել է երկրի նախագահ Մանուել Օրտեգան: «Ռուսաստանի նախագահն առաջին անգամ է ժամանում Նիկարագուա, և մենք շատ ուրախ ենք նրան ողջունելու մեր երկրում»,- Նիկարագուայի նախագահի խոսքն է մեջբերել РИА Нововсти-ն:

Դանիել Օրտեգան Նիկարագուայում իր քաղաքական գործունեությունն սկսել է 1970-ականներին՝ ղեկավարելով պրոսովետական Սանդինիստական շարժումը, որը զինված պայքար էր մղում բռնապետ Անաստասիո Սոմոսայի դեմ և արդյունքում տապալեց նրան: Եվ մինչ օրս Օրտեգան բարեհաճ է տարամադրված Ռուսաստանի հանդեպ: Մասնավորապես՝ 2008 թ. նրա կառավարությունը Ռուսաստանից հետո երկրորդն էր, որ ճանաչեց Աբխազիայի և Օսիայի անկախությունը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Երևան-Սևան ճանապարհին 4 մեքենա բախվել է իրար. 2 զոհ, 3 վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիների բանկային հաշիվների արգելափակման հարցը շատ կարճ ժամկետներում կստանա դրական լուծում. ՀՀ ԱՆ’