‘Պուտինը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին ‘

854

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին: ՊՆ նոր նախարար է նշանակվել Մոսկովյան մարզի նահանգապետ, երկար տարիներ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Շոյգուն:  Հոկտեմբերին պաշտպանական գերատեսչությանը ենթակա «Օբորոնսերվիս» հոլդինգում անշարժ գույքի, հողամասերի եւ արժեթղթերի իրացման հարցում խարդախության գործով խուզարկություն էր տեղի ունեցել:

Ավելի վաղ մի շարք փորձագետներ նշել են, որ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում կոռուպցիայի մակարդակը վերջին տարիներին մեծացել է: Նախորդ տարեվերջին գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Հարությունյանը նույնպես տեղեկացրել է, որ «կոռուպցիան թափանցում է մինչեւ ռազմական կառավարման վերին օղակները, եւ նույնիսկ՝ ՊՆ կենտրոնական ապարատ»:   

Նախորդ հոդվածը‘Երկաթուղու կառուցում նախատեսված չէ, բայց բյուջեն գումարներ է տրամադրում ‘
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Լավրով. Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Սիրիային ‘