‘Պուտինը Սերժ Սարգսյանի մասին հիշել է մեկ տողով. Մամուլ’

1108

«Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Ռուսաստան մեկնած Սերժ Սարգսյանը հանդիպել էր ՌԴ- նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հանդիպման վերաբերյալ Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունը տարածել էր հետևյալ հայտարարությունը. «Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ- նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով աշխատանքային այցը, դեկտեմբերի 20-ին կվերադառնա Երևան»: Մինչդեռ ահա, թե այդ հանդիպման մասին ինչ հաղորդագրություն է տարածել Վլադիմիր Պուտինի մամլո ծառայությունը. «ՀԱՊԿ-ի և ԵվրԱզԷՍ-ի գագաթնաժողովի ավարտին կայացել են Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նարսուլթան Նազարբաևի հետ»: Այնուհետև հաղորդագրության մեջ նշվում է, թե ինչ հարցեր են քննարկել Նազարբաևն ու Պուտինը: Սարգսյանի հետ հանդիպման մասին այլևս ոչ մի խոսք չի նշվում»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Նախորդ հոդվածը‘Նախկին աշխատակիցը դատի է տվել ԱԱԽՔ-ին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԱԻ նախարար. Եթե ինչ-որ մի ազգություն պետք է վերանա, ապա մենք նրանց թվին չենք դասվում’