‘Պուտինը ցավակցել է զոհերի հարազատներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին’

1486

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Սերժ Սարգսյանին, որպեսզի ևս մեկ անգամ հայտնի իր ցավակցությունները Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը`վկայակոչելով «ՌԻԱ­նովոստի»­ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ առաջնորդի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

«Պուտինը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կիրականացվեն ամենակարճ ժամանակում, և մեղավորները կկրեն օրենքով սահմանված իրենց պատիժը»,­ ասել է Պեսկովը:

Նրա խոսքով` Պուտինը նաև հույս է հայտնել, որ Հայաստան ժամանած ռուս բժիշկներն իրենց

հայ գործընկերների հետ կցուցաբարեն ողջ անհրաժեշտ բարձրակարգ մասնագիտացված օգնությունն այդ ողբերգությունը վերապրած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին:

«Ռուսաստանի նախագահը նաև վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է ուղարկել բժշկական ինքնաթիռ, որպեսզի երեխան տեղափոխվի Մոսկվա`հետագա բուժման համար»,­ ավելացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Բացի այդ, ըստ Պեսկովի՝ հեռախոսազրույցի ժամանակ Սարգսյանը և Պուտինը քննարկել են հայ-­ռուսական հարաբերություններին առնչվող ընթացիկ հարցեր:

Ավելի ուշ հեռախոսազրույցի մասին տեղեկացրել է նաև Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը, որտեղ նույնպես հաղորդվում է, որ «Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին»: Նշենք, որ Պուտինի՝ մինչ այժմ հայտնած ցավակցության մասին ոչինչ հայտնի չէ:

Հարկ է նաև նշել, որ սպանությունների մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հնարավոր հանձնելու մասին հաղորդագրությունների մեջ ոչինչ չի նշվում:

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսը» վստահ հաղթեց «Վերոնային» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ինչ կլիներ եթե ֆուտբոլիստները փոխանակեին սանրվածքները (տեսանյութ)’