‘Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն Պետերբուրգում’

965

Այսօր՝ մարտի 15-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կլինի Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստին, որին մասնակցելու է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես հաղորդել են Կրեմլի մամլո ծառայությունից, պետությունների ղեկավարների հանդիպումը կկայանա նիստից առաջ: Նախատեսված է քննարկել ինտեգրացիոն համագործակցության հարցերի լայն շրջանակ: Բելառուսում նախագահի նախկին թեկնածու Ալես Միխալևիչի կարծիքով՝ Լուկաշենկոն շահագրգռված է Կրեմլից ֆինասական օգնություն ստանալու հարցում: Հանդիպման ընթացքում նա կջանա «պոկել» հերթական վարկը և վաճառված պետական ունեցվածքի «գումարը»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որդու՝ Նիկոլայի հետ, փետրվարի 11-ից Սոչիում է, որտեղ հույս ուներ հանդիպել ՌԴ նախագահի հետ: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Լուկաշենկոն ցանկանում էր քննարկել առևտրա-տնտեսական և քաղաքական համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ մինչև տարվա վերջը Բելառուսին ռուսաստանյան նավթի մատակարարման ծավալների վերաբերյալ, սակայն այդ հանդիպումն այդպես էլ չէր կայացել, փոխանցում է  Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Ո՞րն է Միքայել Մինասյանի գլխավոր առաքելությունը Վատիկանում’
Հաջորդ հոդվածը‘ Հրանտ Տեր-Աբրահամյան. Երբեք Արեւմուտքը ներկայացնող որեւէ քաղաքական անձ այսքան լկտի չի արտահայտվել հայաստանյան ընդդիմության վերաբերյալ ‘