Պուտինը և Լուկաշենկոն համաձայնեցնում են Բելառուսի ինտեգրման ծրագրերը

338

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները հինգշաբթի օրը կայանալիք հանդիպման ընթացքում, նախնական տվյալներով, համաձայնեցնելու են տնտեսական ինտեգրման ծրագրերը։

Լուկաշենկոն այս տարի արդեն հինգերորդ անգամ է այցելում իր արևելյան հարևանին (արևմուտքում դռները նրա առջև փակ են), իսկ «միութենական պետության կազմում» տնտեսական օրենքները համապատասխանեցնելու վերաբերյալ խոսակցությունները երկու կողմից հնչում են արդեն ավելի քան քսան տարի։

Այնուամենայնիվ, այս հանդիպումը ռուսաստանցի և բելառուսցի փորձագետներն առանձնահատուկ են անվանում։

Լուկաշենկոյի վիճակը վերջին տարվա ընթացքում խիստ փոխվել է, և հաղորդումներն այն մասին, թե նախագահներ ըհամաձայնեցնելու են ինտեգրման գրեթե երեք տասնյակ ծրագրեր, ոմանք ընկալում են որպես ռուսաստանյան տնտեսության կողմից բելառուսական տնտեսությունը կուլ տալու իրական քայլ։

Մյուս կողմից, ինչպես ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը, Պուտինը և Լուկաշենկոն որևէ փաստաթուղթ չեն ստորագրելու, այլ ընդամենը գնահատական են տալու այդ ծրագրերին և որոշ կարգադրություններ են անելու։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԽոակին Կապառոս. Պետք էր ավելի շատ գոլ խփել
Հաջորդ հոդվածըՀայաստանի հավաքականը սկսեց պայքարը շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում