Պուտինը և Մակրոնը պայմանավորվել են ԼՂ հարցով հանդես գալ կոնկրետ նախաձեռնություններով

1444

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդես գալ «կոնկրետ նախաձեռնություններով»՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Figaro-ն, այդ մասին հայտարարել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:

Պուտինի հետ հեռախոսազրույցում Մակրոնն ընդգծել է պատանդների, հումանիտար աջակցության և ժառանգության պահանման հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը:

«Երկու նախագահները պայմանավորվել են վերականգնել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի տևական կարգավորման հասնելու գործում: Առաջիկա օրերին այդ ուղղությամբ կլինեն կոնկրետ նախաձեռնություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ: 

Նախորդ հոդվածը«Մտահոգ եմ Արեւմուտքում, մասնավորապես ԱՄՆ-ում վերջերս ուրվագծվող պրոհայկական տրամադրություններից». Առավոտ
Հաջորդ հոդվածըNew In Chess Classic․ Արոնյանը քառորդ եզրափակչում է