‘Պուտինը և Յանուկովիչը Սոչիում երես առ երես հանդիպում են ունեցել’

1183

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը երես առ երես հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ Օլիմպիադայի բացման օրը: Ուշակովը չի մանրամասնել, թե ինչի մասին են զրուցել երկու երկրների ղեկավարները, և արդյո՞ք ինչ-որ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Դեկտեմբերին Մոսկան և Կիևը պայմանավորվել էին ռուսաստանյան գազի արժեքը Ուկրաինայի համար իջեցնելու, ինչպես նաև՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի 15 մլրդ դոլարի եվրապարտատոմսերը գնելու վերաբերյալ:

Առաջին 3 մլրդը Ուկրաինան ստացել էր անմիջապես, սակայն հունվարի վերջին Պուտինը հայտարարեց, որ պարտավորությունները մնում են ուժի մեջ, բայց դրանք կկատարվեն Կիևում նոր կառավարության ձևավորումից հետո միայն, փոխանցում է BBCի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» երթ Վանաձորում. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘«Ալիշան» ՍՊԸ-ն ու «ՀայՌուսԳազարդ»-ը իրար դատի կտան. Tert’