‘Պուտինը 1/3-ով նվազեցրել է գազի գինը Ուկրաինայի համար’

965

Ռուսական «Գազպրոմն» և ուկրաինական «Նավթոգազը» ստոորագրել են Ուկրաինա մատակարարվող վառելիքի պայմանագրի լրացում: Համաձայն այդ լրացման, գազի արժեքը Ուկրաինայի համար կկազմի 1000 խմ-ի դիմաց 268,5 դոլար: Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նշենք, որ վերջին ամիսներին Ուկրաինան մատակարարվող գազի նույն ծավալի համար վճարում էր 400 դոլար:

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները արդեն ակնարկել էին, որ Կիևը կարող էր գազը ստանալ 268 դոլարով: Այդ մասին մասնավորապես հայտարարել էր Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխաիլ Զուրաբովը, որը հայտարարել էր, որ Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի կառավարման կոնսորցիումի ստեղծման դիմաց կարող էր նվազեցնել գազի գինը:

Նշենք, որ Կիևը վաղուց էր ձգտում վերանայել  2009թ-ին ստորագրված գազային պայմանագիրը; Համաձայն այդ պայմանագրի գազի գինը որոշվում էր հատուկ բանաձևի միջոցով, որի հետևանքով Ուկրաինան գազի համար վճարում էր ավելի թանկ, քան եվրոպական այլ երկրներ:

Թե՛ Ուկրաինայում և թե՛ Ռուսաստանում, շատերը հայտարարում էին, որ գազի գինը կիջեցվի Մաքսային Միությանը անդամակցելու Ուկրաինայի համաձայնության դիմաց, սակայն Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հանդիպմանը Մաքսային միությանը անդամակցելու հարցը չի քննարկվել, հայտնում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Սքոթլանդ-Յարդի հին շենքը կդառնա հինգաստղանի հյուրանոց’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’