Պուտինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ ամենամյա մեծ մամուլի ասուլիս չի տա

298

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի մեծ մամուլի ասուլիս չի անցկացնի։ Երրորդ ժամկետում ընտրվելուց հետո լրագրողների հետ հաղորդակցվելու այդ ձևաչափը կիրառվում էր 10 տարի անընդմեջ, դեկտեմբեր ամսին։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ այս տարի Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիս չի լինի, բայց Կրեմլը հուսով է, որ պետության ղեկավարը լրագրողների հետ կշփվի «արտասահմանյան ուղևորությունների ընթացքում»։

«Ինչ վերաբերում է մամուլի մեծ ասուլիսին, ապա այո, մինչև Նոր տարի չի լինի։ Միևնույն ժամանակ մենք հուսով ենք, որ նախագահն, այնուամենայնիվ, հնարավորություն կգտնի շփվելու լրագրողների հետ։ Նա պարբերաբար է դա անում, այդ թվում՝ արտասահմանյան ուղևորությունների ընթացքում»,- ասել է Պեսկովը։

 Ըստ Պեսկովի՝ Կրեմլում Ամանորյա մեծ ընդունելություն նույնպես չի լինի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊուտինը հանձնարարել է հանրահռչակել ռուսական պատմության և բանահյուսության հերոսներին
Հաջորդ հոդվածըՇրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստան դարձել է անհնար