‘Պուտինը 2015 թ. պահեստայինների զորակոչի հրաման է ստորագրել’

1504

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել՝ պահեստում գտնվող քաղաքացիներին 2015 թ. զինվորական հավաքին զորակոչելու վերաբերյալ: Փաստաթուղթը Гарант.Ру կայքում տեղադրվել է հինգշաբթի: Հրամանը ստորագրվել է փետրվարի 5-ին և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

«2015 թ. զորակոչել Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիներին, ովքեր պահեստում են՝ երկամսյա հավաքներ անցնելու Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության ներքին զորքերում, պետական պահպանության մարմիններում, դաշնային անվտանգության ծառայության մարմիններում»,- ասվում է փաստաթղթում:

Ռուսաստանում պահետայինների ռազմական պատրաստություն անցկացվում է ամեն տարի: Անցյալ տարի այդ հավաքները տեղի են ունեցել հուլիսին:

Զինվորական հավաքների կազմակերպման և անցկացման բոլոր հարցերը կարգավորվում են հատուկ հրամանով: Հավաքների տևողությունը, անցկացման վայրը և ժամանակը որոշվում են պաշտպանության նախարարությունում և այլ ուժային նախարարություններում, որտեղ օրենքով նախատեսված է զինվորական ծառայություն, սակայն դրանք չեն կարող տևել երկու ամսից ավելի: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պայքար՝ N 53 ավտոբուսի նախկին երթուղին վերականգնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Պերմյակովի սակավատմության վերաբերյալ տվյալներ չկան. ՀՀ ՔԿ’