Պուտինը 69 տարեկան է

396

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դառնում է 69 տարեկան։

Ինչպես լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, չնայած որ այսօր Պուտինի ծննդյան օրն է, նախագահն աշխատանքային պլաններ ունի, սակայն, համենայն դեպս, երեկոյան կնշի տարեդարձը հարազատների ու մտերիմների հետ։

Դրանից առաջ Պուտինը երկու շաբաթ ինքնամեկուսացած է եղել, որովհետև նրա շրջապատում կորոնավիրուսով էր հիվանդացել մի քանի տասնյակ մարդ։ Պետության ղեկավարը չի վարակվել, նա պատվաստված է «Спутник V»-ով։

Նախորդ հոդվածըԱԱ․ Իսլանդիա — Հայաստան հանդիպման մրցավարները
Հաջորդ հոդվածըԱԱ․ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների մրցակիցները