‘Պուտինին Հայաստանում կուղեկցեն 6 նախարար, 11 նահանգապետ, նաեւ խոշորագույն ընկերությունների ղեկավարները’

1119

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում, ով դեկտեմբերի 2-ին պետական այցով կժամանի Հայաստան, ընդգրկված է ավելի քան 500 մարդ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից: ՌԴ նախագահին Հայաստանում կուղեկցեն 6 նախարար, 11 նահանգապետ, ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների ղեկավարները` «Ռոսատոմ», «ՌԵՈւ», «Գազպրոմ», «ՌՈՒՍԱԼ», «ԻՆՏԵՌ ՌԱՕ», «ՎՏԲ» բանկ և այլն: Մինչև դեկտեմբերի 2-ին ռուսական պատվիրակության այցը, դեկտեմբերի 1-ին ռուսական ռեգիոնների պատվիրակությունները կայցելեն Հայաստանի մարզեր: Նույն օրը տեղի կունենա Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության հարցերի աշխատանքային խմբի նիստը: Դեկտեմբերի 1-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տեղի կունենա գալա համերգ: Հիմնական իրադարձությունները կծավալվեն դեկտեմբերի 2-ին Գյումրիում, որտեղ տեղի կունենա «Ռուսաստան. Հայաստան.Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով կդիմեն Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցների թվում է նաև Ադրբեջանը’
Հաջորդ հոդվածը‘Մուսինյան. Քանի որ գործ ունենք սովորական իդիոտիզմի հետ, ապա մեկնաբանելու կարիք չկա’