‘Պուտինին հայհոյած Ուկրաինայի ԱԳ նախարարը պաշտոնանկ է արվել’

1172

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադային առաջարկել է պաշտոնանկ անել երկրի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցային և այդ պաշտոնին նշանակել Պավել Կլիմկինին, ով այժմ զբաղեցնում է Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Կիևում ՌԴ դեսպանատան դիմաց անկարգությունների ժամանակ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան հիշատակմամբ ոչ ցենզուրային երգ է կատարել: Այս քայլը քննադատվել է ՌԴ իշխանությունների կողմից: Ավելի ուշ անձամբ Դեշչիցան իր այդ քայլը բացատրել է ցուցարարների կողմից ՌԴ դեսպանատան ավերածությունները կանգնեցնելու փորձով: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Ս.Սարգսյան. Ամեն ինչ վերջացած է’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ին չփրկեց անգամ ՄԱՊ-ի Ալիկի կողմից ուրիշի փոխարեն քվեարկելը. Ֆոտոներ’