‘Պուտինի այցից առաջ փորձում են նախագահականի դիմացից հեռացնել բողոքող քաղաքացիներին’

1109

Քիչ առաջ ոստիկանները մոտեցել են նախագահականի մոտ ընտանիքով նստացույց անող Աշոտ Խուդոյանին և հրահանգել մինչև առավոտյան ժամը 7-ը հեռանալ այդտեղից, հակառակ դեպքում նրանք սպառնացել են ուժով հեռացնել: Աշոտ Խուդոյանը արդեն բավականին երկար ժամանակ իր չորս անչափահաս երեխաների և կնոջ հետ նստացույց է անում նախագահականի դիմաց՝ պահանջելով արդարություն: Նա օրեր առաջ նույնսիկ իր բերանն էր կարել: Նախագահականի դիմաց արդեն մեկ ու կես տարի նստացույց է անում նաև Էմմա Սահակյանը և նրան հավանաբար նույնպես կփորձեն հեռացնել այդ տարածքից:

Հիշեցնենք, որ վաղը Հայաստան է  ժամանելու  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Նախորդ հոդվածը‘Հետաքննել ու հայտնաբերել բոլոր պատասխանատուներին. Էշթոն եւ Ֆյուլե ‘
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչը ուղերձ է հղել ուկրաինացիներին ‘