‘Պուտինի ավանդական մամլո ասուլիսը. Սոբչակին հետաքրքրում են Նավալնին և ընտրությունները’

10225

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 13-րդ անգամ պատասխանում է ռուսաստանցի և արտասահմանյան լրագրողների հարցերին: Մայրաքաղաքի միջազգային առևտրի կենտրոնում անցկացվում է նախագահի ավանդական մեծ մամլո ասուլիսը:

Հեռուստահաղորդավար Քսնեյա Սոբչակը, որ ցանկություն է հայտնել առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում,  նույնպես մասնակցում է ասուլիսին և մտադիր է հարցեր ուղղել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի և առաջիկա ընտրությունների մասին:

Սոբչակը հայտարարել է, որ Պուտինի ամփոփիչ մամուլի ասուլիսին մասնակցելը պայմանավորված է նրանով, որ ինքը հնարավորություն չունի, որպես նախագահի պաշտոնի թեկնածու,  դեբատներ անցկացնել Պուտինի հետ: «Ես շատ ցավում եմ, որ այսօր ես որպես լրագրող եմ հարցեր ուղղելու նախագահին»,- ասել է Սոբչակը:

Ասուլիսի նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Россия 24» հեռուստաալիքի եթերից հույս էր հայտնել, որ Սոբչակը ասուլիսը չի վերածի դեբատների:

Մամուլի ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրվել է ռուսաստանյան և արտասահմանյան ավելի քան 1600 լրագրող:

Փոխանցում է Interfax-ը: 

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ում արդեն կողմնորոշվել են`Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ. Aravot’
Հաջորդ հոդվածը‘Կարապետյանը մտադիր է նոր՝ «հավակնոտ» հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել’