‘Պուտինի կարծիքով՝ Վոլգոգրադին կարելի է վերադարձնել Ստալինգրադ անունը’

1197

«Ինչպես բնակիչներն ասեն, այնպես էլ կանենք»,- հայտարարել է Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա չի բացառել, որ Վոլգոգրադին կարելի է վերադարձնել նախկին անունը՝ Ստալինգրադ: Նման խնդրով պետության ղեկավարին է դիմել Երկրորդ համաշխարհային պատերազմի մի վետերան:

«Մեր օրենքի համաձայն՝ դա դաշնության սուբյեկտի և քաղաքային իշխանությունների գործն է,- ասել է Պուտինը:- Տվյալ դեպքում բնակիչները պետք է հանրաքվե անցկացնեն և որոշում կայացնեն: Ինչպես բնակիչներն ասեն, այնպես էլ կանենք»:  Պուտինը հիշեցրել է, որ «Փարիզում կա Ստալինգրադ հրապարակ», այդ քաղաքը հիշում են Եվրոպայի ուրիշ քաղաքներում ևս: «Այդ ես չեմ փոխել (Ստալինգրադ անունը),- կատակել է Պուտինը, այնուհետև լուրջ հավելել:- Կմտածենք, թե դա (հանրաքվեի անցկացումը) ինչպես կարելի է անել»: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘F խումբ.Ազգային հավաքականների վերլուծություն ‘
Հաջորդ հոդվածը‘Տարեկան 150 հազար հայ ամառային հանգիստն անցկացնում է Վրաստանում և Թուրքիայում’