‘Պուտինի օգնականը պատասխանել է Վենեսուելայի հարցով Թրամփի վերջնագրին’

1238

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վենեսուելայում ռուսաստանցի զինվորականների ներկայությունը պայմանավորված է երկու երկրների միջև «նորմալ» հարաբերություններով:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ռուսաստանյան զորքերը պետք է հեռանան Վենեսուելայից՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում Միացյալ Նահանգները զանազան տարբերակներ կքննարկի:

Ուշակովն ասել է, թե իրեն դուր է գալիս Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունն այդ հարցով. նա իր պատասխանում հիշեցրել է պատերազմը Սիրիայում և հերթական անգամ ընդգծել, որ ԱՄՆ զորքերն այնտեղ ապօրինաբար են գտնվում:

«Այդ ամենը (Վենեսուելայում ռուսաստանցի զինծառայողների ներկայությունը) Վենեսուելայի օրինական իշխանությունների հետ նորմալ հարաբերությունների շրջանակներում է»,- ասել է Ուշակովը:

Վենեսուելայում որևէ գործողության մեջ ՌԴ զինվորականների ներգրավվածություն  չի ենթադրվում, ասել է հանրապետության ռազմական կցորդը:

Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու պահին ձերբակալվել է դատավոր. ԱԱԾ’
Հաջորդ հոդվածը‘Այա-Սոֆիայի կարգավիճակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշելիքն է’