‘Պուտինն առաջարկել է ամերիկյան ծառայություններից ճշտել Յանուկովիչի զրույցների մանրամասները’

1073

Պուտինն առաջարկել է ամերիկյան ծառայություններից ճշտել Յանուկովիչի զրույցների մանրամասները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատակով առաջարկել է Ուկրաինայի եւ Լիտվայի նախագահների միջեւ Կիեւի` ԵՄ հետ ասոցացման գործընթացի կասեցման պատճառների վերաբերյալ զրույցի մանրամասները ճշտել ամերիկյան հատուկ ծառայություններից:

Նախօրեին ԶԼՄ-ներեում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, թե իբր Վիկտոր Յանուկովիչը Լիտվայի նախագահ Դալա Գրիբաուսկայտեի հետ զրույցում Կիեւի կողմից Եվրամիության հետ ասոցիացիայի համաձայնագիրը ստորագրելու գործընթացը կասեցրել է Ռուսաստանի կողմից կոշտ տնտեսական ճնշման արդյունքում:

«Ես չգիտեմ` Ուկրաինայի եւ Լիտվայի նախագահներն ինչի մասին են զրուցել: Միգուցե, արժե մեր ամերիկացի ընկերների՞ն հարցնել: Նրանք կհուշեն: Բայց մեզ ոչ ոք ոչինչ չի ասել: Մեկնաբանությունները մեկնաբանելը բավական բարդ գործ է», — ասել է Պուտինն ի պատասխան լրագրողի խնդրանքի` մեկնաբանել տեղեկությունները:

Ավելի վաղ այս տարվա ընթացքում բավական աղմկոտ սկանդալ բացահայտվեց ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից եվրոպական մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին զրույցները գաղտնալսելու հետ կապված:

Նախորդ հոդվածը‘ՀԱՕԿ պատվիրակությունը մասնակցում է ԵՄՕԿ համագումարին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում հայազգի «օրենքով գող» է ձերբակալվել’