‘Պուտինն Ուկրաինայի հարցով ԱԽ նիստ է գումարել’

874

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչների հետ:

Այս մասին, Interfax-ի փոխանցմամբ, հաղորդել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ նիստի օրակարգում լինելու է Ուկրաինայում առկա դրությունը:

Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, խորհրդարանի երկու պալատների խոսնակները, նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, նրա տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ՊՆ  նախարար Սերգեյ Շոյգուն, ԴԱԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի մշտական անդամ Բորիս Գռիզլովը:

 

Նախորդ հոդվածը‘«Ազատություն» ռադիոկայանի եթերը խլացնու՞մ են’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Եվրակողմնորոշումը` երկրի մասնատման պարտադիր պայմա՞ն’