‘Պուտինն ու Օբաման կհանդիպեն Սանկտ-Պետերբուրգում’

925

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման կհանդիպեն Սանկտ-Պետերբուրգում սեպտեմբերի 5-6-ը կայանալիք Մեծ 20-յակի գագաթնաժողովին, ըստ РИА-Новости-ի, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիիչ Ջեյ Քարնին:

«Ռուսաստանն ընդունող կողմն է, G20-ի գագաթնաժողովն ընթանալու է Սանկտ-Պետերբուրգում: Այդ պատճառով նրանք, իհարկե, կհանդիպեն», — ասել է Քարնին:

Սպիտակ տան ներկայացուցիչը չի մանրամասնել հանդիպման ձեւաչափը: Ավելի վաղ նա նշել է, որ երկկողմ բանակցություններ նախատեսված չեն:

Օգոստոսի սկզբներին ԱՄՆ նախագահը պաշտոնապես հրաժավեց սեպտեմբերին իր ռուսաստանցի գործընկերոջ հետ Մոսկվայում նախատեսված երկկողմ գագաթնաժողովի ժամանակ հանդիպելուց: Այդ որոշումը պատճառաբանված էր, ի թիվս այլոց, ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու փաստով:  

Սպիտակ տունը նաեւ վկայակոչում էր Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջընթացի բացակայությունը, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության եւ սպառազինությունների վերահսկողության հարցերում:

 

Նախորդ հոդվածը‘iLur անոնս. Հարցազրույց Արեգ Գեւորգյանի հետ, մաս 2-րդ’
Հաջորդ հոդվածը‘Գիշերը քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկվել չորս ցուցարարներ’