‘Պուտին. ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի «Իսլամական պետության» դեմ կանխարգելիչ միջոցներին ‘

974

ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի Աֆղանստանից և «Իսլամական պետությունից» բխող սպառնալիքներին հակազդման համար կանխարգելիչ միջոցներին: Այդ մասին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ընթացիկ իրավիճակը մտահոգություն է առաջացնում, ի հայտ են գալիս «Իսլամական պետության» ջոկատներ, որոնք ցանկանում են Աֆղանստանի որոշ տարածքներ ներառել, այսպես կոչված, «իսլամական խալիֆաթի» մեջ»,-ասել է ՌԴ նախագահը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումները փորձում են իրենց ակտիվությունը տարածել Կենտրոնական Ասիայում»,- նշել է Պուտինը:

Նրա կարծիքով, «այդ պայմաններում ՀԱՊԿ երկրները պետք է պատրաստ լինեն համարժեք կանխարգելիչ միջոցների ձեռնարկմանը»:

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Ռոստոմյան. Եվրոպական խաղերը Բաքվի սեփականությունը չեն’
Հաջորդ հոդվածը‘Դմիտրի Բիկովը քաղաքական ենթատեքստ է տեսնում «ընդդիմադիր գրողների» գործում’