‘Պուտին. Ուկրաինայի դեպքերը Ռուսաստանին զսպելու քաղաքականության դրսևորումն են’

883

Ուկրաինայում հրահրված իրադարձությունները Ռուսաստանին զսպելու քաղաքականության դրսևորումն են, հայտարարել է Պուտինը Ռուսաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ:

«Մենք պետք է հստակ հասկանանք, որ Ուկրաինայում հրահրված իրադարձությունները  Ռուսաստանին զսպելու չարաբաստիկ քաղաքականության խտացված դրսևորումն են, ՌԴ սահմանների մոտ լարվածություն ստեղծելու փորձ»,- Պուտինի խոսքն է մեջբերում РИА Новости-ն:

Պուտինը հույս է հայտնել, որ Արևմուտքը կդադարեցնի ուրիշ պետություններին վարքագծի միևնույն կաննոներ պարտադրելը: «Հուսով եմ, այնուամանայնիվ՝ պրագմատիզմը կհաղթի: Արևմուտքը կազատվի իր հավակնություններից, «համաշխարհային զորանոց» ստեղծելու իր ձգտումներից»,-ասել է ՌԴ նախագահը:

Նա նաև հայտարարել է, որ Պյոտր Պոռոշենկոն, հրաժարվելով զինադադարից, լիակատար պատասխանատվություն ստանձնեց երկրում ստեղծված իրավիճակի համար: «Մինչև հիմա Պյոտոր Պոռոշենկոն, այնուամենայնիվ, ուղղակի առնչություն չուներ ռազմական գործողություններ սկսելու հրամանի հետ: Այժմ նա լիովին ստանձնեց դրա պատասխանատվությունը»,- ասել է Պուտինը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ կոնգրեսական. Որքանո՞վ պետք է ավելանա սառեցված հակամարտությունների թիվը, որպեսզի աշխարհը հասունանա’
Հաջորդ հոդվածը‘2014-ի հունվար-հունիս ամիսներին դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 1.4%’