‘Պուտին. Պատժամիջոցները Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները տանում են փակուղի’

934

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բումերանգի էֆեկտ ունեն և ռուսաստանա-ամերիկյան հարաբերությունները տանում են փակուղի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով նոր սահմանափակումները ռուսաստանյան տնտեսության մի շարք առանցքային ձեռնարկությունների նկատմամբ:

Պատժամիջոցները, ինչպես հայտարարել է Վաշինգտոնը, սահմանվել են այն պատճառով, որ Ռուսաստանը չի ցանկանում քայլեր ձեռնարկել Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կայունացման ուղղությամբ:

«Դա վտանգում է ամերիկյան պետության և ամերիկացի ժողովրդի ազգային երկարաժամկետ ռազմավարական շահերը»,-  լրագրողներին ասել է Բրազիլիայում այցով գտնվող Պուտինը: Նա նաև հավելել է, թե վերջին ժամանակները Վաշինգտոնը «բավական ագրեսիվ» և «ոչ պրոֆեսիոնալ» արտաքին քաղաքականություն է վարում:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, պատժամիջոցները տարածվում են Ռուսաստանի խոշորագույն պետական նավթային «Ռոսնեֆտ» ընկերության,  գազի «Նովատէկ» ընկերության, պետական «Գազպրոմբանկի» և «Վնեշէկոնոմբանկի» ու մի շարք պաշտպանական ձեռնարկությունների, ինչպես նաև՝ ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ու մի շարք պաշտոնյաների վրա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել ձորը’
Հաջորդ հոդվածը‘Կդադարեցվի Փարպեցու փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը’