‘Պուտին. Պատրաստ ենք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման շուրջ պայմանագրի նախապատրաստմանը’

869

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման շուրջ պայմանագրի նախապատրաստմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հայկական կողմի հետ ընդունվել ու բարեհաջող կերպով իրագործվում է ՄՄ-ի ու Միասնական տնտեսական տարածքի նորմերին ու պահանջներին ադապտացմանը նպատակուղղված միջոցառումների ծրագիր, այդ պատճառով հնարավոր ենք համարում անցում կատարել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման շուրջ պայմանագրի նախագծի նախապատրաստմանը», — ասել է Պուտինը` բացելով Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը` պետությունների ղեկավարների մակարդակով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հաստատել է պայմանագրի մշակմանը Հայաստանի պատրաստության բարձր աստիճանը: Նա հիշեցրել է, որ երկու ամիս առաջ հաստատվել էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը»: «Կողմերի ներկայացուցիչները եղել են տեղում, գնահատել են, թե ինչ է արվում այսօր Հայաստանում: Գնահատականը դրական է: Մի շարք կետերի գծով ծրագիրը ոչ միայն կատարվում է, այլև` գերակատարվում: Այդ առնչությամբ բոլորի տրամադրությունը բավականին դրական է», — ասել է Խրիստենկոն:

Նախորդ հոդվածը‘Մամիկոն Խոջոյանին պատրաստվում են վիրահատել’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չտվեց Աբդուլ Համիդի անունը ‘