‘Պուտին. ՌԴ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու պարտադրանքը Ուկրաինան հասցրեց քայքայման’

976

Դրսից հրահրված հակասահմանադրական հեղաշրջումն Ուկրաինայում և Եվրոպայի ու Ռուսաստանի միջև արհեստական ընտրության պարտադրանքը ուկրաինական հասարակությանը հասցրին պառակտման, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ինչ վերաբերում է Ուկրաինային, դա մեզ հատկապես է մտահոգում… Հակասահմանադրական հեղաշրջումը Կիևում, ուկրաինացի ժողովրդին Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրություն պարտադրելու փորձերը հասարակությանը մղեցին պառակտման, ցավագին ներքին դիմակայության»,- ասել է Պուտինը հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում:

Նա նշել է, որ տուժում են, առաջին հերթին՝ խաղաղ բնակիչները: «Երկրի հարավ-արևելքում արյուն է հոսում, իրապես հումանիտար աղետ է տեղի ունենում, տասնյակ հազարավոր փախստականներ ստիպված են ապաստան գտնել, այդ թվում՝ նաև Ռուսաստանում: Զոհվում և նպատակամետ կերպով հետապնդվում են լրագրողները, ովքեր իրենց մասնագիտական պարտքն են կատարում: Բոլոր միջազգային նորմերի և կոնվենցիաների խախտմամբ՝ հարձակման են ենթարկվում դիվանագետները, ինչպես դա եղավ Կիևում Ռուսաստանի դեսպանատանը և Օդեսայում՝ գլխավոր հյուպատոսարանում»,- ria.ru-ի փոխանցմամբ՝  նշել է Պուտինը:

Նախորդ հոդվածը‘Ավան եւ Շենգավիթ վարչական շրջաններում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Ընդդիմությունը լուծարել է «Սիրիայի ազատ բանակի» հրամանատարությանը’