‘Պուտին. ՌԴ-ն կօգնի Սիրիային, եթե այդ երկրին ռազմական հարված հասցվի’

1016

Ռուսաստանը կշարունակի օգնել Սիրիային, ինչպես և անում է մինչ օրս՝ զենք մատակարարելով և համագործակցելով տնտեսական բնագավառում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը G20-ի ամփոփիչ մամլո ասուլիսում: «Արդյո՞ք կօգնենք Սիրիային: Կօգնե՛նք: Ինչպես հիմա ենք օգնում: Մենք զենք ենք մատակարարում, համագործակցում ենք տնտեսական ոլորտում: Հուսով եմ՝ ավելի մեծ կլինի նաև հումանիտար համագործակցությունը, այդ թվում՝ հումանիտար օգնության տրամադրմամբ և աջակցելով  դժվարին կացության մեջ հայտնված քաղաքացիական բնակչությանը»,- ria.ru-ի փոխանցմամբ՝ասել է Պուտինը: 

Նախորդ հոդվածը‘ՀՔԱՎԳ դատապարտում է ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնությունը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան-Չեխիա հանդիպում՝ ուղիղ’