‘ՊՊԾ կատարում է ՃՈ գործառւյթները. Մամուլ’

1345

«Ժողովուրդ»–ին ահազանգած քաղաքացիները պատմել են, որ վերջին օրերին ՊՊԾ աշխատակիցները Երևանում անտեղի «կանգնեցնում» են վարորդներին ու նրանց հետ կռվի «բռնվում»։ Ընդ որում, ՊՊԾ աշխատակիցներն աչքի են ընկնում ընդգծված գռեհիկ պահվածքով՝ փորձելով քաղաքացիների հետ լուրջ վիճաբանություն «սարքել»։ Իսկ երբ քաղաքացին խնդրում է բացատրել, թե որն է իր սխալը, նրանք ասում են, թե իրենք պարտավոր չեն որևէ բան բացատրել։
Այնուհետև ՊՊԾ աշխատակիցները հրավիրում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների, որոնք էլ տուգանում են քաղաքացիներին՝ ասելով, որ իրենց «կապ են տվել», կանչել, իրենք պարտավոր են գնալ այդ քայլին։ Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հետ։ «Բացի ճանապարհային ոստիկանության աշխատանքից, պարտավոր ենք ցանկացած ակնհայտ իրավախախտման արձագանքել։ Եթե ՊՊԾ աշխատակիցները նկատում են, որ, ասենք, մեքենան կայանվել է մայթերի վրա, նման դեպքերում ոստիկանության ցանկացած աշխատակից պարտավոր է արձագանքել։ Դա օրինաչափ է»,– նշել է Արշակյանը։

Նախորդ հոդվածը‘Փակ շուկայի աղճատումը ավարտական փուլում է. «Սիթիի» բացումը` սեպտեմբերի 15-ին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ «Փարքինգ սիթի սերվիսը» ֆոկուս է անում. մամուլ ‘