‘Պռոշյանում վերահաշվարկից հետո ընտրությունների արդյունքը չի փոխվել’

1248

Պռոշյանի երկու ընտրատեղամասերում վերահաշվարկն արդեն ավարտվել է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո վերահաշվարկի պահանջով ԿԸՀ էր դիմել ՀՅԴ-ական թեկնածու Վովա Սահակյանի վստահված անձը:

Վերահաշվարկից հետո ընտրությունների արդյունքը չի փոխվել. 8 ձայն ավելացել է Արթուր Մուրադյանի, իսկ 3 ձայն` Վովա Սահակյանի օգտին:

Այսպիսով` Պռոշյանի նոր գյուղապետը ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն է, ով անցած ընտրություններում Պռոշյանի սպանված գյուղապետ, ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանի մրցակիցն էր:

Նախորդ հոդվածը‘Գայանե Ղազարյան. Չգիտեմ, որքանով սենտիմենտալ կհնչի, բայց ես առաջարկում եմ հաշիվ բացել և գումար փոխանցել այդ մարդու ընտանիքին’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան Ալեքսանդր Մալցևը մանրամասներ է փոխանցում հայ վարորդի գործի ու նրա հոգեբանական վիճակի մասին ‘