‘ «Պռոշյանում փողը գիշերը բաժանել են, ընտրություններն ավարտվել են» — դաշնակցական թեկնածու’

1273

«Փողը բաժանել վերջացրել են, երեկ գիշեր են բաժանել»,-ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՅԴ անդամ, ինքնաառաջադրված Վովա Սահակյանը: Նրա գնահատմամբ՝ այս պահին այլևս ոչ մի բան չկա, և որ ընտրությունները անցնում են նորմալ:

«Փողը բաժանեցին, որ ՀՀԿ թեկնածուն անցնի, ինչ ընտրություն, Պռոշյանում ընտրություններն ավարտվել են»,- մեզ հետ զրույցում ասել է գյուղապետի թեկնածուն: Այլ մանրամասներ հաղորդել Վովա Սահակյանը չի ցանկացել՝ նշելով, որ զբաղված է:

Պռոշյան համայնքում այսօր գյուղապետի արտահերթ ընտրություններ են. Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո թափուր մնացած գյուղապետի պաշտոնի համար պայքարում են ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը և անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում արդարացրել են անչափահասին սպանած կամավորին’
Հաջորդ հոդվածը‘Ռ. Թեյմուրազյան. Պատասխանատու մարդը ո՞նց կարող է նման յաբախտի մոտեցում ունենալ’